25.5.12

Կիսվենք տպավորություններով


  
  Բնականաբար, շատ հուզված եմ, շատ եմ սպասել այս օրվան, բայց չէի ուզում ավարտել: Ապագայի հետ կապված մեծ նպատակներ ունեմ, առաջիկայում ցանկանում եմ բուհ ընդունվել և իրավաբան դառնալ:

Ակլունց Ռուզաննա 
Գորիսի  Ակ. Բակունցի անվան 
թիվ 1  ավագ  դպրոցի 12 ա 
դասարանի աշակերտուհի



***

    Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, ցանկանում եմ, որ յուրաքանչյուրը հասնի իր նպատակին` և կյանքում, և ուսման մեջ: Ես շատ հուզված եմ, իմ որդուց մեծ սպասելիքներ ունեմ, քանի որ մինչև հիմա նա արդարացրել է իրեն, հույս ունեմ, որ նա հետագայում նույնպես կկարողանա հասնել իր նպատակներին:

 Անուշ Համբարձումյան /ծնող /
 Գորիսի  Ակ. Բակունցի անվան
 թիվ 1  ավագ  դպրոց



***
   Այնքան հուզված եմ, որ չեմ կարողանում միտքս արտահայտել: Հրաշք են իմ դասարանցիները, որ այսօր ավարտում են, ցանկանում եմ նրանց ամենաբարին և ամենալավը կյանքում: Հանրապետության բոլոր շրջանավարտներին ցանկանում եմ հաջողություններ, թող նրանց բոլորի ցանկությունները իրականանան: Ինչպես նաև  հաջող ընդունելության քննություններ եմ մաղթում:
Թերեզա Հակոբյան
 Գորիսի  Ակ. Բակունցի անվան 
թիվ 1  ավագ  դպրոցի 12ա դասարանի դասղեկ


***
    Տպավորություններս շատ մեծ են, չեմ կարողանում բացատրել. բերկրանք եմ ապրում, դրա հետ մեկտեղ տխրություն, հուզմունք, որովհետև պիտի հրաժեշտ տամ ընկերներիս, պիտի մտնեմ նոր կյանք: Բոլոր շրջանավարներին այս օրերի ընթացքում կմաղթեմ լինել աչալուրջ, լինել հաջողակ, իրենց երեզանքներին հասնեն:
Միքայել Բարխուդարյան
 Գորիսի  Ակ. Բակունցի անվան 
թիվ 1  ավագ  դպրոցի 12ա դասարանի աշակերտ


***

  ՀՀ բոլոր շրջանավարտներին բարեմաղթում եմ ամենալավագույնը: Կյանքը իրենն է թելադրել, ավարտում են և հեռանում: Մեր երեխաները դպրոցում ինչ որ սովորել են, ինչպես որ դաստիարակվել են, այդպես էլ կյանքում  ամեն մեկը կգտնի իր տեղը: Մաղթում եմ, որ մեր երեխաները առողջ լինեն, երջանիկ լինեն, իրենց սեփական օջախը ստեղծեն, անցնեն տարիներ` այդ նույն երեխաները իրենց երեխաների ձեռքից բռնած դպրոց բերեն:
Թելման Աբրահամյան
 Գորիսի  Ակ. Բակունցի անվան
 թիվ 1  ավագ  դպրոցի տնօրեն

***
     Ինչպես բոլոր շրջանավարտները,  ես էլ այսօր հուզմունք եմ զգում:  Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, բոլորին հաջողություններ եմ մաղթում նաև առաջիկա քննություններում, ես նույնպես ջանք չեմ խնայում, որ ընդունվեմ և սովորեմ իմ նախընտրած մասնագիտությամբ:
Բախշյան Սոնա
 Ակ. Բակունցի անվան 1 թիվ  
ավագ դպրոցի 12 /դ/ դասարանի աշակերտուհի

***
     Ինչ կարող է մայրը մաղթել իր զավակներին. ամենաջերմ մաղթանքներս իմ շրջանավարտներին, ցանկանում եմ, որ նրանք լինեն հաջողակ, ամեն ինչ ստացվի իրենց մոտ, իրենց տեղը գտնեն կյանքում,  ուսման մեջ առաջադեմ լինեն և լավ ընտանիք կազմեն:    
Ֆլորա  Բաբայան
 Ակ. Բակունցի անվան 1 թիվ
 ավագ  դպրոցի 12 /դ / դասարանի դասղեկ

No comments:

Post a Comment