7.5.13

«Մաքուր և կանաչապատ համայնք» ակցիա

Սյունիքի մարզի Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների 20 դպրոցների ԱԽ-ներից ձևավորված ԱԽ ցանցը ս/թ. մայիսի 4-ին, ժամը 13:00-ին Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների 20 շահառու համայնքում իրականացրել է «Մաքուր և կանաչապատ համայնք» ակցիան: Այն ԱԽ ցանցի առաջին նախաձեռնությունն էր, որը նպատակ ուներ շահառու համայնքներում իրականացնել սանիտարական մաքրման աշխատանքներ և համայնքների հանրային վայրերում կատարել ծառատունկ՝ այդ աշխատանքներում ներգրավելով համայնքային կազմակերպություններին և համայնքաբնակներին:




ԱԽ ցանցի նախաձեռնությանն աջակցեցին Վորլդ Վիժն Սիսիանի ՏԶԾ-ն, ԳՈՒՄ ՀԿ-ն, «Համայնքային զարգացման աջակցության ցանցի»/ՀԶԱՑ անդամ կազմակերություններ, շահառու համայնքների համայնքապետարաններն ու դպրոցները և համայնքային այլ կազմակերպություններ:


ԱԽ ցանցի նախաձեռնության իրականացման համար ՎՎ ՍՏԶԾ-ն ԱԽ-ներին տրամադրել էր տնկիներ, թփեր ու սերմեր: ԱԽ ցանցի ներկայացուցիչները նախապես նամակներով դիմել էին համայնքապետերին և դպրոցների տնօրեններին՝ ստանալով նրանց աջակցությունը ակցիայի կազմակերպման տեխնիկական հարցերում: Բոլոր համայնքապետրանները ստանձնել են հավաքված աղբը մեքենաներով տարհանելու գործը: ԱԽ ցանցի ակցիային մեծ խանդավառությամբ մասնակեցել նաև համայնքների բնակիչները, ովքեր ես տրամադրել են գործիքներ ու անհրաժեշտ պարագաներ:

Նույն օրը, նույն ժամին բոլոր շահառու դպրոցների աշակերտները մանկավարժական և ծնողական խորհուրդների, համայնքաբնակների աջակցությամբ իրականացրեցին իրենց առաջին համայնքային նախաձեռնությունը՝ հիմք դնելով մի գեղեցիկ ավանդույթի: Ակցիայի ողջ ընթացքում աշակերտները համայնքի բնակչության շրջանում բաժանել են ԱԽ ցանցի Արտաքին կապեր և համագործակցություն խմբի կողմից պատրաստված քարոզչական նյութեր՝ բուկլետներ, թռուցիկներ, պաստառներ և այլն:

ԱԽ ցանցի ակցիային իրենց մասնակցությունն ունեցան նաև ՀԶԱՑ-ի անդամ կազմակերպություններ՝ «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն, ՎՎ ՍՏԶԾ-ն, «Սալվարդ» հիմնադրամը, Գորիսի կանանց Զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, «Բարի երթ» ՀԿ-ն, «Գորիսի ստեղծագործողներ» ՀԿ-ն, «Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ-ն և «Ասպարեզ» ՀԿ-ն: ՀԶԱՑ- անդամ կազմակերպությունները տեղաբաշխվել են ըստ շահառու համայնքների. բոլոր համայնքներում ներկա են եղել ՀԶԱՑ-ի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

No comments:

Post a Comment