3.6.13

Հունիսի 1–ը՝ երեխաների իրավունքների պաշտպանության օր


Օրն անմոռանալի դարձավ Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների 20 համայնքի երեխաների համար…
Հունիսի 1-ին՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների՝ Վորլդ Վիժն Սիսիանի ՏԶԾ-ի 20 շահառու համայնքներում կազմակերպվել և իրականացվել են հունիսմեկյան տարաբնույթ միջացառումներ/բեմականացումներ, տիկնիկային թատրոն, սպորտային մրցույթներ, մշակութային համարներ/:
Միջոցառումներն իրականացվել են ըստ դպրոցների աշակերտական խորհուրդների կողմից ՎՎ Սիսիանի ՏԶԾ-ին ներկայացված ծրագիր-առաջարկների:
ԱԽ-ների հունիսմեկյան միջոցառումներին իրենց մասնակցությունը բերեցին նաև «Համայնքային զարգացման աջակցության ցանցի»/ՀԶԱՑ անդամ կազմակերպությունները:
ՀԶԱՑ-ի անդամ կազմակերպությունները տեղաբաշխվել են ըստ շահառու համայնքների. մասնակցել ու աջակցել երեխաների միջոցառումների իրականացմանը: 
ՀԶԱՑ-ի նախաձեռնությամբ երեխաների միջոցառումները հարստացել են ևս երկու բաղադրիչով՝ համայնքներում երեխաների ցանկությունների պատի և ծառի ստեղծմամբ:
ՀԶԱՑ-ի կողմից պատրաստվել և նախապես շահառու համայնքներ են ուղարկվել գրենական ու այլ պարագարներ, որոնք անհրաժեշտ էին երեխաների ցանկությունների պատի և ծառի պատրաստման համար: 
ՀԶԱՑ-ի աջակցությամբ բոլոր համայնքներում գեղեցիկ տարաբնույթ միջոցառումներին զուգահեռ պատրաստվել են երեխաների ցանկություններն ու մեծերի մաղթանքներն ամփոփող պատեր. երեխաներն ու ծնողները միջոցառումների ընթացքում փոքր գունավոր թղթերի վրա գրել են իրենց ամենանվիրական ցանկություններն ու մաղթանքները և դրանք ամրացրել «Ցանկություններ և մաղթանքներ» խորագրով պատին: Երեխաները իրենց ցանկությունները գրել են նաև փուչիկների վրա և դրանցով զարդարել մեկ ծառ:
Միջոցառումներն ավելի խորհրդանշական դարձան, երբ բոլոր համայնքներում ԱԽ-ներն իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվություններ ներկայացրին ուսուցիչներին, ծնողներին և համայնքաբնակներին: ԱԽ-ների կողմից ներկայացվել են նաև Վորլդ Վիժն Սիսիանի ՏԶԾ-ի և ԳՈՒՄ ՀԿ-ի գործընկերության շրջանակներում Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների 20 դպրոցի ԱԽ-ներից ձևավորված ցանցն ու նրա գործունեությունը: 
Միջոցառումների ողջ ընթացքում ԱԽ-ների միջոցով համայնքի բնակիչների շրջանում բաժանվել են թռուցիկներ՝ երեխաների իրավունքների վերաբերյալ: 
Միջոցառումների ավարտին բոլոր համայնքներում ԱԽ-ներից ձևավորված պատվիրակությունը, ՀԶԱՑ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ, երեխաների ցանկությունները պատից տեղափոխել է մեծ թղթերի վրա և ներկայացրել համայնքի ղեկավարությանը:







No comments:

Post a Comment