4.9.13

Ֆորումի մասնակիցներն իրենց կարծիքներով կիսվեցին «ԿԱՄՔ+» թերթի հետ…

***
Անչափ կարևոր է նման ձևաչափի ֆորումները: Կարևորում եմ ՏԻՄ ոլորտի խնդիրների վերհանման և լուծման գործընթացում մասնակիցների ակտիվությունն ու արդյունավետ համագործակցությունը: Մենք նմանատիպ ֆորում ունեցել ենք վեց ամիս առաջ, որի ժամանակ մշակած գործողություններն արդեն որոշակի լուծումներ են ստացել: ՎՎ Սիսիանի ՏԶԾ-ն, ՀԶԱՑ-ը և ԳՈՒՄ ՀԿ-ն բավականին մեծ գործ են կատարել այս առումով, բայց դեռ անելիքներ շատ ունենք, ուստի, փորձում ենք ռեալ խնդիրներ վեր հանել, որ արդյունքները շոշափելի լինեն:
Էմմա Կաջոյան,
ՎՎ Սյունիքի զարգացման ղեկավար

***
Արդեն ավանդական դարձած այս ֆուրումների ընթացքում համատեղ աշխատանքի արդյունքում կարողանում ենք հիմնախնդիրներ վերհանել,  որոնք հմուտ մասնագետների կողմից հղկվում և հասցեագրվում են  որոշում կայացնողներին: Այս հանդիպումների ընթացքում մարդիկ տարբեր կարծիքներ են հայտնում, իսկ գաղափարը գաղափար է ծնում, ինչ-որ մեկի ասված սովորական  խոսքը կարող է մյուսի գլխում մի կարևոր գաղափար առաջացնել:
Դավիթ Համբարձումյան,
ՎՎ Կապանի ՏԶԾ, համայնքային
զարգացման համախմբող


***
Այսպիսի ֆորումները միշտ գիտելիք են տալիս:  Հնչում են լավ կարծիքներ, տեսակետներ, հիմնախնդիրների լուծման արդիական տարբերակներ, քանի որ մեր կողքին են նաև ոլորտի փորձագետներ:
Վիկտորյա Խաչատրյան,
Աշոտավան համայնքի ՀԱԽ համակարգող

***
Կարծում եմ՝ այսօրվա ֆորումն անպայման իր լավ ազդեցությունը կունենա, հանդիպումը լավագույն փորձի ներկայացման և լավ առաջարկությունների հավաքագրման ինքնատիպ հնարավորություն է: ՎՎ Սիսիանի ՏԶԾ-ի և ԳՈՒՄ ՀԿ-ի համագործակցության շրջանակներում կազմակերպված էլի ֆորումներ են եղել` կրթական, առողջապահական, որոնց մասին տեղեկացված եմ. լավ տեմպերով են առաջ գնում, օրինակ՝  կրթության ոլոտում ԱԽ-ներ, դպրոցի կառավարում…
Լուսինե Սարուխանյան,
ՎՎ Կապանի ՏԶԾ-ի աշխատակից


***
Ֆորումի ժամանակ հնչեցին բավականին լավ տեսակետներ, կարծիքներ, եղան արդյունավետ առաջարկություններ, որոնք կփոխանցեմ մեր համայքաբնակներին:
Գայանե Մարտիրոսյան,
 Բռնակոթ, համայնքային կազմակերպիչ

No comments:

Post a Comment