4.9.13

ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների մարտահրավերները ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում թեմայով մարզային ֆորում

ԳՈՒՄ ՀԿ-ի, Վորլդ Վիժն Սիսիանի և Կապանի Տարածքային զարգացման ծրագրերի/ՏԶԾ/ գործընկերության շրջանակներում ս/թ. օգոստոսի 29-ին Գորիսում՝ Դիաննա հյուրանոցային համալիրում իրականացվել է §ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների մարտահրավերները ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում¦ թեմայով մարզային ֆորում:
Մարզային ֆորումին մասնակցել են թիրախ համայնքների ՏԻՄ-երի/ավագանիներ, համայնքների ղեկավարներ, աշխատակազմի անդամներ, ՀԶԱՑ-ի ներկայացուցիչներ, Հայաստանի ֆինանսիստների միության նախագահը, ՎՎ Սիսիանի և Կապանի ՏԶԾ-ների ու ԳՈՒՄ ՀԿ-ի աշխատակիցներ /թվով` 55 հոգի/:



Մարզային ֆորումի նպատակն էր շահագրգիռ կողմերին ներկայացնել ՏԻՄ ոլորտի հիմնախնդիրների լուծմանն ուղղված գործողությունների պլանի /2012-2013թթ./ իրականացման արդյունքները, ինչպես նաև մշակել ՏԻՄ ոլորտի հիմնախնդիրների լուծմանն ուղղված նոր առաջարկություններ` տեղական, մարզային և ազգային մակարդակներում:
Մասնակիցներին ողջունել և ֆորումի նպատակի կարևորությունն ընդգծող ելույթով են հանդես եկել ԳՈՒՄ ՀԿ գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը և ՎՎ Սյունիքի զարգացման ղեկավար Էմմա Կաջոյանը:
Ֆորումի առաջին մասում Արտաշես Տոռոզյանը հանդես եկավ «ՏԻՄ ոլորտի հիմնախնդիրների լուծմանն ուղղված գործողությունների պլանի /2012-2013թթ./ իրականացման արդյունքները. Հաջողություններ, դժվարություններ» թեմայի ներկայացմամբ:
Ա. Տոռոզյանը մանրամասն անդրադարձ կատարեց ԳՈՒՄ ՀԿ-ի, ՎՎ Սիսիանի և Կապանի ՏԶԾ-ների և ՀԶԱՑ-ի գործընկերության շրջանակներում շահառու համայնքներում ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների ոլորտում արձանագրած հաջողություններին ու դեռևս առկա խնդիրներին:
Ա. Տոռոզյանի ելույթից հետո ՎՎ Կապանի ՏԶԾ-ի ղեկավար Վարդան Իվանյանը ներկայացրեց ՏԻՄ ոլորտում իրականացված աշխատանքները Կապանի տարածաշրջանի համայնքներում:
Այնուհետև ֆորումի մասնակիցները հնարավորություն ունեցած ծանոթանալու Հայաստանի ֆինանսիստների միության նախագահ Վահան Մովսիսյանի կողմից ներկայացված Տեղական ինքնակառավարման համակարգը բարեփոխելու և ՏԻՄ-երի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ առաջարկություններին: 
ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ իրականացված նախաձեռնությունների ներկայացմամբ հանդես եկան նաև ՀԶԱՑ-ի անդամ կազմակերպությունների` «Սոսե» կանանց հիմնահարցեր, «Ասպարեզ», «Գորիսի ստեղծագործողներ» ՀԿ-ների նախագահները, ովքեր ՎՎ աջակցությամբ իրականացրել էին համայնքային զարգացմանն ուղղված գործընկերային նախաձեռնություններ: 
ՏԻՄ ոլորտում իրականացված նախաձեռնությունների իր փորձով կիսվեց նաև «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մարատ Դադունցը:
Բոլոր ներկայացումներն ուղեկցվել են քննարկումներով, հարց ու պատասխանով:
Ընդմիջումից հետո ֆորումի մասնակիցները բաժնվել են 4 խմբի` ՏԻՄ ոլորտի հիմնախնդիրների լուծմանն ուղղված գործողությունների /2012-2013թթ./ պլանի վերանայման և տեղական, մարզային ու ազգային մակարդակներում նոր առաջարկությունների մշակման նպատակով: Յուրաքանչյուր խմբի հետ աշխատել է մեկ ֆասիլիտատոր:
Խմբային աշխատանքները ուղեկցվեցին ներկայացումներով և քննարկումներով:
Արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար մասնակիցներին շնորհակալություն հայտնեցին Ա. Տոռոզյանն ու Է. Կաջոյանը: Մարզային ֆորումն ավարտվեց 17:30-ին: 

No comments:

Post a Comment