
ՔՀՕ նպատակն էր համախմբել հասարակության տարբեր շերտերին ՔՀՕ-ի կարգախոսի, արժեքների, գաղափարախոսության շուրջ և խրախուսել նրանց մասնակցությունը ՔՀՕ-ն նվիրված միջոցառումներին:
Հարկ է նշել, որ ՀԶԱՑ-ը Սյունիքի մարզում առաջին անգամ 2010թ. էր կազմակերպել Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված միջոցառումներ, երբ նրա կազմում եղել են Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների 17 ՀԿ-ներ, իսկ 2013թ.-ին` ՀԶԱՑ-ը համալրվեց` նրան միանալով Կապանի տարածաշրջանի 11 ՀԿ-ներ ևս:

Միջոցառումները մեկնարկվեցին դպրոցներում քաղաքացիական հասարակության բաց դաս-քննարկումներով, «Քաղաքացիական հասարակությունը ես եմ» թեմայով շարադրությունների և նկարների մրցույթներով, ցուցահանդեսներով, քաղաքացիական հասարակության նպատակների ու ցանկությունների պատի կառուցումով, ֆլեշ-մոբով, օրվա գաղափարը տարածող թռուցիկների բաժանումով, մշակութային փառատոն/համերգներով:

No comments:
Post a Comment