16.8.11

Համառոտ ակնարկ ԳՈՒՄ ՀԿ-ի մասին

ԳՈՒՄ ՀԿ աշխատակազմ
"Գործընկերություն և ուսուցում" /ԳՈՒՄ/ ՀԿ-ն հասարակական կազմակերպություն է, որը հիմանդրվել է  կրթության և  համագործակցության միջոցով ՀՀ-ում քաղաքացիական հասարակության ձևավորմանն ու զարգացմանը նպաստելու առաքելությամբ` 2000թ. սեպտեմբերին: Կազմակերպությունն իրականացրել է  մի շարք ծրագրեր` ուղղված կրթական /կառավարում, ուսուցման նոր մեթոդներ, մասնագիտական…/  և  համայնքային ոլորտների հիմնախնդիրների լուծմանը, ինչպես նաև` հանդես եկել հասարակության տարբեր խմբերի շահերի պաշտպանության  նախաձեռնություններով:
  2005թ. հունիսից կազմակերպությունը ՔՇՊԱԾ-ի /Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագիր/ շրջանակներում "Քաունթերփարթ ինթերնեշնլ" միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի գործընկերն է հարավային Հայաստանում` Սյունիքի  և  Վայոց Ձորի մարզերում:  Գործընկերության շրջանակներում տեղական ՀԿ-ների շահերի պաշտպանության նախաձեռնությունների աջակցման և կազմակերպական կարողությունների  զարգացման համար մատուցում  է համապատասխան ծառայություններ` դասընթաց, խորհրդավություն, գնահատում, դրամաշնորհների կառավարում:
2009թ. հոկտեմբերի 16-ին "Գործընկերություն և ուսուցում" ՀԿ-ն ստացել է հավաստագիր:
Հավաստագրումն  իրականացվել է "Քաունթերփարթ ինթերնեշնլ" կազմակերպության կողմից, որը գնահատել է իր գործընկեր կազմակերպության ինստիտուցիոնալ զարգացման համապատասխանությունը միջազգային չափանիշներին: Գնահատումն իրականացվել է Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ-ի և "Քաունթերփարթ ինթերնեշնլի"  մասնագետների կողմից`  ըստ վեց հիմնական ոլորտների, որոնք ներառում են` կազմակերպության կառավարում և ղեկավարում, ֆինանսական կայունություն, արտաքին կապեր, ծառայությունների կառավարում և որակի վերահսկում, մարդկային և նյութական ռեսուրսների կառավարում, ֆինանսական կառավարում և դրամաշնորհների ղեկավարում:
"Գործընկերություն և ուսուցում" ՀԿ-ն հավաստագրում ստացավ` մեկ անգամ  ևս հաստատելով իր համբավը` որպես միջազգային չափանիշներով աշխատող հուսալի և առաջատար կազմակերպություն:

                                       ԳՈՒՄ ՀԿ-ի ՀՀԿ բաժին
 

No comments:

Post a Comment