9.12.11

ԳՈՒՄ ՀԿ-Ն` ՈՐՊԵՍ ՀԱՄԱԳՈՐԾԱԿԻՑ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ԳՈՒՄ ՀԿ - Ի ՏԱՍՆԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ` ԻՐԵՆՑ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐՆ ՈՒ  ՀԿ-Ի ԾԱՎԱԼԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԾԻՔՆԵՐՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ՔՀԿ-ՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ 
“Քաղաքացիական  
զարգացման  համագործակցության
հիմնադրամի” աշխատակազմ

    Հարգելի’ գործընկերներ,
շնորհավորում ենք ձեզ կազմակերպության հիմնադրման տասնամյակի առթիվ և մաղթում, որ այսպիսի տասնամյակներ  դեռ շատ լինեն ձեր կյանքում:  ԳՈՒՄ ՀԿ-ն  անցել է կյանքի կարևոր փուլը` սկզբնավորման, զարգացման ու կայացման  և այժմ կանգնած է կայուն, ուժեղ և վստահ  իր կարողությունների վրա:
       ԳՈՒՄ  ՀԿ-ի հետ  մեր  այս  4 տարիների սերտ համագործակցությունը  ցույց տվեց, որ մեր կազմակերպությունը, իսկապես,  կիսում է նույն գաղափարները և ծառայում է նույն նպատակներին ու առաքելությանը,  այն է`  նպաստել քաղաքացիական հասարակության ձևավորմանն ու զարգաց-մանը:
      ԳՈՒՄ ՀԿ-ն համալրված է պրոֆեսիոնալ և, ամենակարևորը, իրենց գործին անմնա-ցորդ նվիրված աշխատակիցներով, որն էլ հենց հանդիսանում է նրա հաջողությունների գրավականը: ԳՈւՄ ՀԿ-ն ոչ միայն մեր հուսալի գործընկերն ու  վաղեմի բարեկամն է, այլև` Հայաստանի առաջատար կազմակերպություններից մեկը:
     Գովասանքի է արժանի այն աշխատանքը, որը  ԳՈՒՄ ՀԿ-ն արդեն 10 տարի է  կատարում է հարավային Հայաստանում` Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում:
   Ուստի, թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել ձեզ հոբելյանի կապակ-ցությամբ, մաղթել ուժ և եռանդ, որպեսզի դուք կարողանաք լիովին հասնել  ձեր առջև դրված նպատակների իրականացմանը:
               
“Շուշան” ՀԿ
     ԳՈՒՄ   ՀԿ-ի  մեր հարգելի’  գործընկերներ,    շնորհավորում ենք  ձեզ տասնամյակի կապակցությամբ: Մենք  միշտ ուրախ ենք ձեր նվաճումների և Հայաստանով մեկ ունեցած ձեռքբերումների  համար:
    Ցանկանում ենք նորանոր նվաճումներ, բազմաթիվ նախաձեռնություններ ու հավատարիմ ընկերներ: “Շուշան”  ՀԿ-ն վաղուց է  համագործակցում ԳՈՒՄ ՀԿ-ի հետ:  Միասին իրականացրել ենք մի քանի ծրագրեր` բոլորն էլ արդյունավետ: “Շուշան” ՀԿ-ն հպարտանում է մեր համագործակցությամբ և փոխադարձ բարեկամությամբ:
    Շատ շնորհակալ ենք արդյունավետ դասընթացների, խորհրդատվությունների, իրազեկման հանդիպումների համար, որոնց  արդյունքում   ձեռք բերած  հմտություններն ու գիտելիքները մեծ հաջողությամբ կիրառում ենք մեր պրակտիկայում:  
     Հայտնում ենք մեր շնորհակալությունը հաճելի համագործակցության համար:


“Էկո-Սիս” ՀԿ-ի նախագահ
Կամո Սաֆրազյան
   “Գործընկերություն և ուսուցում” ՀԿ-ն արդեն 10 տարի հայտնի է` որպես Սյունիքի և Վայոց  Ձորի մարզերում  լուրջ գործունեություն ծավալող, ծառայություն-ներ մատուցող հասարակական կազմակեր-պություն:
 ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից մատուցող ծառայությունները /դասընթացներ, խորհըր-դատվություններ/ միշտ էլ առանձնանում  են իրենց բարձր որակով, կազմակերպվա-ծությամբ ու մատուցման կուլտուրայով:
   ԳՈՒՄ ՀԿ-ի իրականացրած դասընթացները (“Շահերի պաշտպանության ներածական”, “Ռազմավարական պլանավորում”, “Ֆոն-դահայթայթում”, “Տրամաբանական կա-ռուցվածք” և այլն) մեծապես  նպաստել են “Էկո-Սիս” ՀԿ-ի ինստիտուցիոնալ կարողու-թյունների զարգացմանը, ինչը հնարավորու-թյուն է տվել  մեզ  Սիսիանի տարածաշրջա-նում հաջողությամբ իրականացնել շահերի պաշտպանության  մի քանի նախաձեռնու-թյուններ:
   Ես  շնորհավորում եմ ՀԿ-ին նրա  տասնամյակի առթիվ և ցանկանում եմ, որ ԳՈՒՄ ՀԿ-ն  շարունակի աջակցել իր համագործակից, ինչպես նաև շահառու կազմակերպություններին` ծրագրերի նա-խագծման փուլում:


Սիսիանի թիվ 3 ավագ դպրոցի տնօրեն    
 Նաիրա  Ներսիսյան
  Շուրջ մեկ տարի է, ինչ  Սիսիանի  թիվ 3 ավագ դպրոցը համագործակցում է ԳՈՒՄ ՀԿ-ի հետ, ավելի հստակ, մեր դպրոցը ընդգրկված է ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից իրականացվող “Դպրոցների կառավարման տեղեկատվական համա-կարգ” նախաձեռնության շրջանակներում` որպես փորձարարական դպրոց:
      Նախաձեռնությունը հնարավորություն է տալիս ամբողջացնել դպրոցական մակարդակում դպրոցական ռեսուրսների /մարդկային, նյութական/ վերաբերյալ  տվյալների հավաքագրումն ու վերլուծու-թյունը:
     Այս համագործակցության ընթացքում մենք հնարավորություն ունեցանք ծանոթանալ ԳՈՒՄ ՀԿ-ի գործունեությանը, նրա աշխատակարգին ու աշխատակազմին, ինչի համար շատ ուրախ ենք  ու  միշտ պատարաստ ենք համագործակցության:
 Սիսիանի թիվ 3 ավագ դպրոցի տնօրինությունը շնորհավորում է ԳՈՒՄ ՀԿ-ին 10-ամյակի կապակցությամբ, ցանկանում` բեղուն գործունեություն ու բազմաթիվ  նոր ձեռքբերումներ:

No comments:

Post a Comment