1.6.12

Աշխարհը մանկան ջերմ ժպիտով....

Սիրելի՛ երեխաներ, շնորհավորում ենք ձեզ Երեխաների իրավունքների պաշտպանության  միջազգային օրվա առթիվ,  ցանկանում, որ  ձեր  կյանքը լեցուն լինի մանկան անկեղծությամբ, բարությամբ ու   անհոգությամբ: 


Այսօր` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, Գորիսում  այն  կարևորվեց ևս մեկ նշանակալից իրադարձությամբ`  մեկնարկվեց Գորիսի քաղաքային զբոսայգու  նոր կարուսելների աշխատանքը: Մոտ մեկուկես ամիս տևած աշխատանքների արդյունքում բարեկարգվել է այգին, համալրվել մանկական նոր կարուսելներով: Նախաձեռնությունը իրականացվել է "ԷսԿաԷս էներգոգրուպ" ՍՊ ընկերության կողմից, որը արժեցել է մոտ 45-50 մլն դոլար:
 Այսօր Գորիում կրկնակի տոն է ոչ միայն երեխաների, այլ նաև նրանց ծնողների համար, ովքեր  կիսվեցին տպավորություններով:

     -  Երկար տարիներ է մեր զբոսայգին անմխիթար վիճակում էր, մեկ-երկու կարուսել եղել է, բայց դրանք էլ արդեն հին էին: Ինձ համար շատ հաճելի է այսօր մեր զբոսայգին տեսնել այսքան գեղեցիկ:
Անահիտ Սարգսյան, ծնող




     - Երեխաները շատ են ուրախացել այս հետաքրքիր կարուսելներով, ես նույնպես շատ ուրախ եմ: Համոզված եմ, որ այսուհետ աշխուժություն է տիրելու այստեղ: Միայն կցանկանայի, որ սրտացավ լինենք և մաքուր պահենք մեր քաղաքը:


Էլմիրա Հարությունյան, ծնող





-  Նախ ուզում եմ ասել`  ուրախ եմ, որ արդեն գործում է մանկական զբոսայգին, որը շատ գեղեցիկ է և երեխաների հանգստի համար հաճելի միջավայր է:
      Մոտ մեկուկես ամսում կատարվել է հսկայական աշխատանք, տեղադրվել են չինական արտադրության կարուսելներ երեխաների համար, ինչպես նաև կառուցվել է բացօթյա սրճարան:  Ամեն ինչ այսքանով չի ավարտվի, քանի որ հետգայում նախատեսվում է ընդլայնել աշխատանքը` կարուցել ավտոդրոմ և փակ սրճարան: 
Սևադա Զաքարյան, ճարտարապետ, 
նախագծի հեղինակ, շինարարության 
տեխնիկական հսկողության պատասխանատու







No comments:

Post a Comment