1.6.12

Առողջություն, որ թանկ է ամեն ինչից....


 Վորլդ Վիժն Հայաստանի և ԳՈՒՄ ՀԿ-ի գործընկերությամբ իրականացվող “Առողջություն ընտանիքների համար” ծրագրի շրջանակներում մայիս 31-ին Գորիսի Ս. Խանզադյանի անվան 6 դպրոցում տեղի ունեցավ միջհամայնքային սպորտլանդիա: Սպորտլանդիային մասնակցում էին Մեղրիի` ”Արևներ”, Սիսիանի` “Ադրենալին”, Գորիսի` ”Հաբանդ” թիմերը, որում ընդգրկված էին երեք տարածաշրջանների համայնքների 13-16 տարեկան դպրոցականներ:
    Երեխաները մրցում էին սպորտային խաղերի միջոցով, ինչպես նաև առողջ ապրելակերպի մասին ունեցած իրենց գիտելիքներով:





  Սպորտլանդիայի վերջում ԳՈՒՄ ՀԿ-ն մասնակից բոլոր երեխաներին հանձնեց պատվոգրեր և փոքրիկ հուշանվերներ,  իսկ հաղթող “Հաբանդ” թիմին շնորհվեց նաև հաղթանակի գավաթը:  





No comments:

Post a Comment