7.5.12

ԿԱՄՔ+ թերթի 40-րդ համար


<<Կամք+>> թերթի զրուցակիցը Ստեփան Դանիելյանն է


- Պրն. Դանիելյան,  մեզ հետաքրքրում է  Ձեր կարիքը  2012թ. մայիսին  կայանալիք    ՀՀ  ԱԺ  ընտրությունների  վերաբերյալ:
- Բոլոր խորհրդարանական ընտրությունների ժամանակ, անկախ այն բանից, թե ինչպես են դրանք անցնում և որքանով են համապատասխանում «օրենքի տառին», որոշվում է քաղաքական կազմակերպությունների դերը և կշիռը իշխանության մեջ: Այս ընտրությունների հիմնական ինտրիգը ՀՀԿ-ԲՀԿ առճակատումը պետք է լիներ, սակայն իրադարձությունները ցույց տվեցին, որ, կարծես թե, «առճակատումն» այնքան էլ բուռն չի լինելու, և քաղաքական դաշտում խաղացողները փորձելու են ուղղակի պահել status quo-ն, որը նույնպես նշանակում է, որ ուրվագծվում է նաև համաձայնություն եկող նախագահական ընտրությունների շուրջ: Այս առումով, կարծես թե, ընտրություններն անցնելու են հանգիստ և, գուցե, ընտրողները նույնպես բավականին անտարբեր կլինեն ընտրությունների նկատմամբ:  Շարունակությունը...

No comments:

Post a Comment