7.5.12

ԿԱՄՔ+ թերթի 41-42-րդ համարներ



2012թ. ՀՀ ԱԺ ընտրություններին մնացել են հաշված օրերՔաղաքական դաշտում ծավալվող պայքարը մոտենում է գագաթնակետին: Կրքերն ավելի են թեժանում: Ամեն գնով իշխանության գալուան հագուրդ ցանկությունը քաղաքական ուժերին բեմահարթակ է մղում: Ամենուրեք   գայթակղիչ խոստումների տեղատարափ է: Բոլոր առաջարկվող ծրագրերն ու գաղափարները, կարծես, հուսադրող են ու խոստումնալից: Ամեն ինչ, կարծես, այնքան լավ է: Կրկին արժևորում են ժողովրդի ձայնը, կրկին նրա հետ հանդիպումներ են փնտրում ու կրկին  ծանոթ ու անծանոթ բոլոր հնարավոր տարբերակ ներով նրա քվեն են խնդրում: Միայն թե խեղճ ժողովուրդը բոլոր տեսակի խոստումներից վաղուց հոգնել է, ու, ցավոք, անտարբեր է քաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ: Ամենասարսափելին հավատի կորուստն է, իսկ ժողովուրդն այսօր կորցրել է հավատը վաղվա օրվա հանդեպ: Ամենուրեք տիրում է հուսախաբության և անտարբերության մթնոլորտ: Այնպես որայսօր բոլորի գերխնդիրը ժողովրդի մոտ իր երկրի ապագայի նկատմամբ հավատի  վերականգնումը պետք է լինիԱռաջիկա ԱԺ ընտրությունները լավ հնարավորություն են քաղաքական ուժերի համար՝ ոչ թե շռայլ խոսքերով, այլ գործով ժողովրդին ապացուցելու երկրի հանդեպ ունեցած  իրենց մտահոգությունն ու անհանգստությունը:       Շարունակությունը.... 

No comments:

Post a Comment