Այսօր Գորիսում՝
Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում, տեղի է ունեցել աշխատանքի
տոնավաճառ Սյունիքի մարզի գործատուների և գործազուրկների համար: Տոնավաճառը կազմակերպվել
է Զբաղվածության կարգավորման 2012թ. պետական ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է նվազեցնել գործազրկության մակարդակն աշխատաշուկայում:
Աշխատաշուկայի բացման խոսքով հանդես եկան Գորիսի Զբաղվածության տարածքային կենտրոնի/ԶՏԿ տնօրեն Վարուժան Գալստայանն ու Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը: Աշխատանքի տոնավաճառին իրենց մասնակցությունն էին բերել Սյունիքի մարզի մոտ 30 գործատուներ: Տոնավաճառին մասնակցել է նաև «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն: ԳՈՒՄ ՀԿ-ն աշխատանքի տոնավաճառում հանդես է եկել 4 թափուր աշխատատեղի հայտարարությամբ/լրագրող, հասարակայնության հետ կապերի մասնագետ, համակարգչային մասնագետ, սոցիոլոգ-վերլուծաբան/ և հավաքագրել է 14 դիմում-հայտ:
Տոնավաճառը լավ հնարավորություն էր գործատուների համար ևս մեկ անգամ ներկայացնել իրենց կողմից մատուցվող ծառայությունների, թափուր աշխատատեղերի ցանկը և ստեղծել ակնկալվող մասնագետների տվյալների բազա: Աշխատանքի տոնավաճառը շատ լավ առիթ էր նաև գործազուրկների համար, ովքեր հնարավորություն ունեցան միաժամանակ ծանոթանալ Սյունիքի մարզի մոտ 30 գործատուի հետ, ուսումնասիրել և գտնել իրենց համապատասխան աշխատանք:
No comments:
Post a Comment