22.4.13

Մարզային քննարկում Օրենսդրական օրակարգի օր նախաձեռնության շրջանակներում



Քաունթերփարթ ինթերեշնլի հայաստանյան գրաենյակը ս/թ. ապրիլի 19-ին Ջերմուկում Օրենսդրական օրակարգի օր նախաձեռնության շրջանակներում իրականացրել է  մարզային քննարկում: Մարզային քննարկման կազմակերպչական աշխատանքներն իրականացրել է ԳՈՒՄ ՀԿ-ն: Մարզային քննարկումը տեղի է ունեցել Ջերմուկում՝ Արարատ առողջարանային համալիրում: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի հարավային դարպասի՝ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի  ՔՀԿ-ների, ՏԻՄ-երի, համայնքային ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչներ, թվով 157 հոգի:


 Օրենսդրական օրակարգի օր թեմայով քննարկումը նպատակ ուներ   հնարավորություն ընձեռել ՔՀԿ-ների, ՏԻՄ-երի, համայնքային ոչ  ֆորմալ  խմբերի ներկայացուցիչներին քննարկել իրենց գործունեություն ոլորտներում առկա խնդիրները և հանդես գալ օրենսդրական փոփոխություններ ենթադրող նոր առաջարկություններով:

 Մարզային  քննարկման մասնակիցներին ողջունել  է ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Ա. Տոռոզյանը: Հանդիպման կարևորությունն ընդգծող ելույթով հանդես է եկել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տաթևիկ Դավթյանը: Այնուհետև ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Թաթուլ Սղոմոնյանը ներկայացրել է օրենսդրական գործընթացի ցիկլը Հայաստանում:  Ներկայացումն ուղեկցվել է հարց ու պատասխանով:

Հանդիպման մյուս օրակարգային հարցը խմբային քննարկումներն էին: Մասնակիցներն աշխատել են 10 աշխատանքային խմբով/Կրթության, գիտության, սպորտի, մշակույթի և երիտասարդության հարցեր, Առողջապահության հարցեր, Սոցիալական հարցեր, Տնտեսական հարցեր, Բնապահպանական և գյուղատնտեսական հարցեր, Տարածքային ինքնակառավարման հարցեր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցեր, Պետաիրավական հարցեր,  Մարդու իրավունքների հարցեր, Ազգային անվտանգության և պաշտպանության հարցեր: Յուրաքանչյուր խմբի հետ աշխատել է մեկ ոլորտային փորձագետ: Մասնակիցները խմբային քննարկման արդյունքում  հանդես են եկել  առաջարկություններով, որոնք ենթադրում են օրենսդրական փոփոխություններ:

ՔԻ-ի  համապատասխան փորձագետների կողմից  հավաքագրված առաջարկությունները կմշակվեն, որից հետո  կներկայացվեն ԱԺ-ի  առաջիկա նստաշրջանին:

Նմանատիպ մարզային քննարկումներ իրականացվել են նաև Հայաստանի կենտրոնական և հյուսիսային դարպասներում:

No comments:

Post a Comment