15.6.12

Քաղաքացիական հասարակության օրակարգ թեմայով մարզային համաժողով




    Այսօր Գորիս քաղաքում  տեղի ունեցավ  <<Քաղաքացիական հասարակության օրակարգ>> թեմայով մարզային համաժողով: Համաժողովն  իրականացվել է Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի և ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ, որի  կազմակերպչական աշխատանքներն իրակացվել են ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից: 







     Համաժողովը նպատակ ուներ հնարավորություն ընձեռնել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում գործող և տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ՀԿ-ներին, քաղաքացիական հասարակության այլ կառույցներին  վերհանել  խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել օրենսդրական բարեփոխման ճանապարհով: Համաժողովին մասնակցեցին  մարզերի ՀԿ-ների, ՏԻՄ-երի, ԶԼՄ-ների և ՀԱԽ-երի ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում վերհանվեցին խնդիրներ, որոնք հետագայում հիմք կհանդիսանան մշակված առաջարկները ներկայացնելու ԱԺ աշնանային նստաշրջանին:

No comments:

Post a Comment