7.11.12

Աշխատանքի տոնավաճառ Գորիսում

Այսօր Գորիսում՝ Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում, տեղի է ունեցել աշխատանքի տոնավաճառ Սյունիքի մարզի գործատուների և գործազուրկների համար: Տոնավաճառը կազմակերպվել է Զբաղվածության կարգավորման 2012թ. պետական ծրագրի շրջանակներում, որի  հիմնական նպատակն է նվազեցնել գործազրկության մակարդակն  աշխատաշուկայում:

Աշխատաշուկայի բացման խոսքով հանդես եկան Գորիսի Զբաղվածության տարածքային կենտրոնի/ԶՏԿ տնօրեն Վարուժան Գալստայանն ու Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը: Աշխատանքի  տոնավաճառին իրենց մասնակցությունն  էին բերել Սյունիքի մարզի մոտ 30 գործատուներ: Տոնավաճառին մասնակցել է նաև «Գործընկերություն և ուսուցում»  ՀԿ-ն: ԳՈՒՄ ՀԿ-ն  աշխատանքի տոնավաճառում հանդես է եկել 4 թափուր աշխատատեղի հայտարարությամբ/լրագրող, հասարակայնության հետ կապերի մասնագետ, համակարգչային մասնագետ, սոցիոլոգ-վերլուծաբան/ և հավաքագրել է 14 դիմում-հայտ:


Տոնավաճառը լավ  հնարավորություն էր գործատուների համար  ևս մեկ անգամ ներկայացնել իրենց կողմից մատուցվող ծառայությունների, թափուր աշխատատեղերի ցանկը և ստեղծել ակնկալվող  մասնագետների տվյալների բազա: Աշխատանքի տոնավաճառը շատ լավ առիթ էր նաև գործազուրկների համար, ովքեր հնարավորություն ունեցան միաժամանակ ծանոթանալ Սյունիքի մարզի մոտ 30 գործատուի հետ,  ուսումնասիրել և գտնել իրենց  համապատասխան աշխատանք:





No comments:

Post a Comment