23.3.15

Երիտասարդների կարողությունների զարգացման նոր ակումբներ մարզերում «IMPACT ակումբների առաջնորդների վերապատրաստման դասընթաց»

Վորլդ Վիժն ինթերնեյշնլ միջազգային կազմակեպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվում է IMPACT (ԻՄՓԱՔԹ) ծրագիրը, որի նպատակն է համանուն ակումբների ստեղծման միջոցով համախմբել երիտասարդությանը IMPACT խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ: IMPACT –ը հապավում է, որը կազմված է ներգրավվածություն (Integration), մոտիվացիան (Motivation), մասնակցություն (Participation), գործողություն (Action), համայնք (Community) և երիտասարդություն (Tineri-Youth) բաղադրիչներից:



Այն ստեղծագործաբար միավորում է զվարճանքը, ուսուցումը և համայնքային ծառայությունը, որի շնորհիվ զարգանում է սեփական անձը և նրա միջավայրը: Այս ծրագիրը նաև խրախուսում է երիտասարդներին` նրանց տրամադրելով սոցիալական, քաղաքական և տնտեսական կյանքում մասնակցելու անհրաժեշտ ունակություններ և կարողություններ: Ակումբներում ակտիվ քաղաքացիություն, առաջնորդություն, աշխատունակություն և սոցիալական ձեռներեցություն ուսումնական ծրագրերի միջոցով մասնակիցների մոտ կհզորանան հաղորդակցման, ծրագրի կառավարման, անձնային և խմբային կառավարման, նորարական և տեխնիկական կարողությունները, ինչպես նաև կսերմանվեն արժեքներ` պատասխանատվություն, ազնվություն, վստահություն և այլն: 
ՎՎՀ Իջևան և Կապան ՏԶԾ-երը արդեն մեկնարկել են իրենց 10 համայնքներում ակումբների ստեղծման գործընթացը: Այդ նպատակով Աղվերանում մարտի 16-21-ը կայացավ ակումբների ղեկավար-առաջնորդների վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում էր 22 հոգի: Մասնակիցներին ուսուցանվել է IMPACT մոդելի կառուցվածքը, ակումբի առաջնորդման և հանդիպումների վարման ընթացակարգերը, համայնքի քարտեզագրման, կարիքների վերհանման և գնահատման գործիքները, ինչպես նաև մասնակիցները վարել են պայմանական դասընթացներ: Առաջնորդների վերապատրաստման կառուցվածքը ներառում էր տեսական և գործնական գիտելիքների ու հմտությունների համադրման հրաշալի տեխնիկաներ, բոլոր օրերը հագեցած էին ինտերակտիվ խաղերով ու վարժություններով: Հնգօրյա դասընթացների ավարտին բոլոր մասնակիցներին տրվել են հավաստագրեր, ինչպես նաև գործընթացի իրականացման համար անհրաժեշտ բոլոր ուսումնական ձեռնարկներն ու նյութերը:

Դասընթացի մասնակից, Կապան քաղաքից 18 ամյա ուսանողուհի Սառա Ներսիսյանը նշեց. <<Այս դասընթացը ինձ լուրջ փորձառություն տվեց ակումբում հետագա աշխատանքները կազմակերպելու համար: Շատ հետաքրքիր էր կարիքների ու ծրագրի վերլուծության և հաղորդակցման գործիքների ուսուցումը, առաջնորդական հատկանիշների հզորացումը, որոնք իմ կյանքում անհրաժեշտ են>>: Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի մասնակից, 25-ամյա ուսուցիչ Արմեն Ամիրջանյանն ասաց. <<Նոր գիտելիքներ և կարողություններ ձեռք բերեցի: Ծրագրին տալիս եմ կարևորություն, քանի որ այն համայնքային է և ուղղված է երեխաների, երիտասարդների ակտիվության աջակցմանը, ինչպես նաև միտված է տեղական որոշ խնդիրների լուծմանը>>: Մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր:

Ակումբները կգործեն ամեն համայնքի դպրոցներում` ներգրավվելով 11-18 տարեկան սովորողներ: Սյունիքի մարզում՝ Կապանի տարածաշրջանում, IMPACT ծրագիրն իրականացվում է ՎՎ Կապանի ՏԶԾ-ի և «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի գործընկերությամբ, որի շրջանակներում ԳՈՒՄ ՀԿ-ի երկու աշխատակից ևս մասնակցել են հնգօրյա վերապատրաստմանը: Ընդհանուր թվով Կապանի տարածաշրջանում ձևավորվելու են 5 ակումբ, որից 3-ը Կապանի քաղաքային համայնքում, երկուսը Սյունիք ու Դավիթբեկ գյուղական համայնքներում:

Ակումբները կիրականացնեն նաև համայնքային ծառայության ուսումնառության ծրագրեր, որոնք դրական փոփոխություններ կբերեն թե՛ մասնակիցների մոտ, և թե՛ համայնքում: 

IMPACT ծրագիրը մշակվել է Ռումինիայում`<<Նոր Հորիզոններ>> հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է ՎորլդՎիժն Հայաստանի կողմից: 


ՎՎՀ Սյունիքի մարզ, Կապան ՏԶԾ

No comments:

Post a Comment