11.5.12

Տեղական դիտորդները պատվով կատարեցին իրենց առաքելությունը…


2012թ. ԱԺ ընտրությունների ընթացքը դիտարկվեց և՛ տեղական, և՛ միջազգային դիտորդների կողմից: ԱԺ ընտրություներին ընդառաջ հանրության իրազեկության բարձրացման, մասնակցության խթանման  և  դիտորդական առաքելության իրականացման նախաձեռնություններով հանդես եկան մի շարք հասարակական կազմակերպություններ:
§Գործընկերություն և  ուսուցում¦/ԳՈՒՄ ՀԿ-ն  ևս §Ակտիվ քաղաքացիներ-զարգացած համայնքներ¦ ընտրական նախաձեռնության շրջանակներում  իրականացրեց ԱԺ ընտրությունների ընթացքի դիտարկում  թիվ 38 ընտրատարածքում, որն ընդգրկում է Կապանի և Մեղրիի տարածաշրջանները

Նախաձեռնության նպատակն էր նպաստել ՀՀ թիվ 38 ընտրատարածքում (Սյունիքի մարզի Կապանի և Մեղրու տարածաշրջաններԱԺ ընտրությունների օրինականությանը` խթանելով քաղաքացիների իրազեկությունը և ակտիվ մասնակցությունը:
 ԱԺ ընտրությունների օրը թիվ 38 ընտրատարածքում ընդգրկված 76 ընտրատեղամասում դիտորդական առաքելություն է իրականացրել ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից վերապատրաստված և ԿԸՀ-ի կողմից հավատարմագրված 111 դիտորդ: ԱԺ ընտրությունների օրը դիտորդներն աշխատել են  բոլոր տեղամասերումարձանագրել բոլոր խախտումներըորոնք արագ   տարածվել են ժամանակակից  տեխնոլոգիաների գործածմամբ և համացանցային կայքերի միջոցովՍույն տեղեկագիրը նպատակ ունի ներկայացնել ԱԺ ընտրությունների ընթացքում դիտորդների կողմից արձանագրված թերությունները, ինչպես նաև թիվ 37 և թիվ 38 ընտրատարածքների ընտրատեղամասերում §Կամքթերթի լրագրողների կողմից կատարված հարցումները ընտրական գործընթացի ընթացքի վերաբերյալ:
Հարկ է նշել, որ հարցումները ներկայացվում են գրեթե առանց խմբագրական միջամտության:







No comments:

Post a Comment