11.5.12

ԳՈՒՄ ՀԿ-ի դիտորդների կողմից արձանագրված խախտումներ

***
Նկարագրություն


37/14 ընտրատեղամասում ժամը 10:43-ին պապիկն օգնության կարիք ուներ, բայց օգնության ձեռք ոչ ոք չմեկնեց: Պապիկը դուրս էր եկել թերթիկները մեկ ծրարի մեջ դրած և փորձում էր գցել քվեատուփի մեջ: Լրագրողի արձագանքից հետո հանձնաժողովի նախագահը պապիկին հետ ուղարկեց քվեախցիկ, վերջինս այնտեղ թերթիկներն ըստ ծրարների գույների ճիշտ տեղադրեց, որից հետո ծրարները կնքվեցին: 

*** 
Նկարագրություն 
Թիվ 38/23 ընտրատեղամասի (Ագարակ գյուղում) երկրորդ հարկում տեղակայված է խաղասրահ, որի մուտքն ազատ է, և նույնիսկ ընտրությունների ժամանակ երեխաները գալիս են, ընտրատեղամասի միջով անցնում ու բարձրանում խաղալու: Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին և ստացել ՛՛Խաղասրահը չենք կարող փակել՛՛ պատասխանը:

***
Նկարագրություն
Թիվ 38/21 ժամը 12:55-ի դրությամբ ընտրատեղամասում քվեատուփի մոտ նստող հանձնաժողովի անդամը չի ստուգում ընտրողի անձնագիրը, այլ արագ-արագ բացում է անձնագրի հետևի էջը, կնքում և տալիս ընտրողին: 


***
Նկարագրություն
 Մեղրիի 38/62 ընտրատեղամասերում նկատվել է անձնագրում դրոշմակնիքների թանաքի արագ անհետացում: Ժամը 10:45 թանաքը փոխարինվել է սովորական թանաքով:

***
Նկարագրություն
 Թիվ 38/25 ընտրատեղամասում ժամը 11:25-ն ընտրողներից մեկը քվեաթերթիկները քվեատուփերի մեջ է գցել առանց կնքելու(այդ ժամանակ քվեատուփի մոտ նստող անդամը գնացել էր քվեաթերթիկներ բերելու): Հանձնաժողովն առաջարկում է. ՛՛Եթե քվեատուփերը բացելուց հետո յուրաքանչյուր քվեատուփում առկա լինեն մեկական չկնքված ծրարներ, ապա դրանք վավեր կհամարվեն, իսկ եթե մեկից ավելի լինեն՝ անվավեր՛՛: Հանձնաժողովը դեռ այդ ուղղությամբ մտածում է:

***
Նկարագրություն
 Թիվ 38/9 տեղամասում 14:00-ի դրությամբ հանձնաժողովի գրանցամատյանում առկա չէին հանձնաժողովի անդամների դերաբաշխման վիճակահանության արդյունքները: Հերթափոխը իրականացվեց հանձնաժողովի քարտուղարի ՛՛բլոկնոտում՛՛ նշված ժամանակացույցով: Դիտորդն այդ մասին տեղյակ պահեց հանձնաժողովի նախագահին, որից հետո քարտուղարը կատարեց համապատասխան գրանցումները գրանցամատյանում:

***
Նկարագրություն
Կարճևանի 38/66 ընտրա-տեղամաս առավոտյան ժամը 9:00-ի կողմերը երկու վստահված անձ նույն կազմակերպության կողմից գտնվում էին ընտրատեղամասում, դիտորդի միջամտությամբ շտկվեց իրավիճակը

***
Նկարագրություն
Գորիսի շրջանի Հալիձոր գյուղի թիվ 37/27 ընտրատեղամասում արձանագրվել են մի քանի խախտումներ: Քարտուղարը չի ներկայացել ընտրատեղամաս, նա ՕԵԿ կուսակցությունից է, և հանձնաժողովի նախագահի խոսքով, ինքը ոչ մի տեղեկություն չունի քարտուղարի մասին և չի կարողացել կապ հաստատել նրա հետ:
Նշված ընտրատեղամասում քվեատուփերի մոտ ոչ ոք չի եղել, միայն երբ հանձնաժողովի նախագահը նկատել է, որ լրագրողը արձանագրում է այդ փաստը, անմիջապես հանձնաժողովի անդամին զգուշացրել է զբաղեցնել իր տեղը:
Հանձնաժողովի անդամ Արմենակ Հարությունյանը գտնվում էր ալկոհոլի ազդեցության տակ, նա սպառնացել է ՛՛Կամք+ ՛՛ թերթի լրագրողին և խոչնդոտել նրա աշխատանքին, ասելով. ՛՛Ես բոմբորդիրովշիկ եմ, գնա այստեղից՛՛:

***
Նկարագրություն 
Սյունիքի մարզ, ք. Ագարակ, 38/64 ԸԸՏ, ուղղորդված քվեարկություն է արձանագրվել դիտորդի կողմից:

***
Նկարագրություն 
 Թիվ 38/4 ընտրատեղամասում ԳՈՒՄ ՀԿ դիտորդը(որպես ընտրող), 10:30 մասնակցելով ընտրության, նկատել է, որ քվեախցիկում լուսավորությունը լավ չէ. ՛՛Եթե տեսողության խնդիր ունենայի, դժվար թե կարողանայի ընտրել՛՛: Նա նկատել է նաև, որ ընտրատեղամասում 15 հոգուց ավել մարդ է գտնվում, զգուշացրել է հանձնաժողովի նախագահին, որից հետո ոստիկանները փորձել են կարգավորել այդ խնդիրը:

***
Նկարագրություն 
Մեղրիի 38/63 14:32-ի դրությամբ ընտրատեղամասում լրագրողների մուտքը ընտրատեղամասի գրանցամատյանում գրանցում էր տեղական դիտորդներից մեկը:


***
Նկարագրություն
Ագարակի 38/65 ընտրատեղամասում ժամը 13:15-ի դրությամբ զինվորների համար նախատեսված լրացուցիչ ցուցակները համարակալված և կարված չէին, փաստը արձանագրվեց և շտկվեց:

No comments:

Post a Comment