10.7.12

Պլաստիկ շշերից զերծ միջավայր


  Օրերս Սիսիան քաղաքում տեղի ունեցավ “Մաքուր դաշինք. պլաստիկ շշերից զերծ միջավայր Սիսիանի ու հարևան համայնքների համար” ծրագրի ամփոփիչ հանդիպումը: Ծրագիրը ֆինանսավորվել է Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանականերում: Ծրագիրն իրականացնում է “Ուրբան” կայուն զարգացման հիմնադրամը Սիսիանի քաղաքապետարանի հետ համատեղ: Նպատակն էր նպաստել Սիսիանի և հարակից համայնքների աղբահանության որակի բարելավմանը: 


   Շշերը կենցաղային աղբից առանձնացնելու համար Սիսիան քաղաքում տեղադրվել է 17 աղբաման, բայց շուտով նախատեսվում է տեղադրել նաև ևս 40-ը: 
    Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են բաց դասեր դպրոցների միջին դասարանների աշակերտների, քաղաքացիական հասարակության և շրջակա համայնքների ներկայացուցիչների համար: 
 Հանդիպմանը ներկայացվեց ծրագրի ընթացքում կատարած աշխատանքները և պլանավորված հետագա գործողությունները: Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կապան համայնքների ներկայացուցիչները մանրամասն տեղեկացան ծրագրի իրականացման ընթացքի, առաջացած խնդիրների և սպասված արդյունքների մասին` հետագայում իրենց համայնքներում ծրագիրը ավելի արդյունավետ ներդնելու և կիրառելու համար:

No comments:

Post a Comment