16.7.12

Իրականացվել է “Ծրագիր-առաջարկի կազմում և մշակում” թեմայով դասընթաց

   Հունիսի 13-14--ին Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստան կազմակերպության ֆինանսավորմամբ, ՀԿ կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի, ԳՈՒՄ ՀԿ-ի և Քաղաքացիական զարգացման համագործակցության հիմնադրամի գործընկերությամբ իրականացվող “ՀԵՆԱ-ների կարողությունների զարգացում” ծրագրի շրջանակներում ԳՈՒՄ ՀԿ-ի գրասենյակում տեղի է ունեցել “Ծրագիր-առաջարկի կազմում և մշակում” թեմայով երկօրյա դասընթաց:
    Դասընթացի նպատակն էր նպաստել մասնակիցների ծրագիր-առաջարկ գրելու կարողությունների զարգացմանը:
    Դասընթացը վարել է ԳՈՒՄ ՀԿ-ի կազմակերպական զարգացման և դասընթացների մասնագետ Աննա Ավետիսյանը: Դասընթացին մասնակցել են Սյունիքի և Վայոց Ձորի  մարզերի  շահառու  համայնքների ՀԵՆԱ-ների ներկայացուցիչներ: 

No comments:

Post a Comment