24.7.12

“ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների մարտահրավերները ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում’ թեմայով մարզային ֆորում



 Հուլիսի 24-ին Գորիսում` Դիանա հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել “ ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների մարտահրավերները ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում” թեմայով մարզային ֆորում: Ֆորումն իրականացվել է <Գործընկերություն և ուսուցում> ՀԿ-ի և Վորլդ Վիժն Սիսիանի ՏԶԾ-ի գործընկերության շրջանակներում: Մարզային ֆորումի նպատակն էր ներկայացնել ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների ոլորտում առկա մարտահրավերները և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակել առկա խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ: Մարզային ֆորումին մասնակցել են ՀՀ Սյունիքի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ վարչության պետը, Հայաստանի ֆինանսիստների միության նախագահը, ՎՎ Սյունիքի ՏԶԾ-ի ղեկավարը, ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրենն ու աշխատակազմը, ՎՎ ՍՏԶԾ-ի թիրախ համայնքների համայնքապետեր, ավագանու անդամներ, համայնքային ակտիվ խմբի ներկայացուցիչներ, <Համայնքային զարգացման աջակցության ցանցի> անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մարզային ֆորումի բացման խոսքով հանդես եկավ ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Ա. Տոռոզյանը, նա կարևորեց ֆորումի իրականացման նպատակն ու շնորհակալություն հայտնեց հանդիպման մասնակիցներին: Ողջույնի ելույթներով հանդես եկան նաև ՎՎ ՍՏԶԾ-ի ղեկավար Է. Կաջոյանն ու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Ս. Ավետիսյանը: Ա. Տոռոզյանը ներկայացրեց <Համայնքներում՝ ՏԻՄ ոլորտում մատուցվող ծառայությունների որակի գնահատման վերաբերյալ մարզային¦ հետազոտության վերլուծության արդյունքները: Հետազոտությունը նպատակ ուներ պարզել թիրախ համայնքներում ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների որակը: Հետազոտությունն իրականացվել էր ՎՎ Սիսիանի ՏԶԾ-ի 24, ՎՎ Կապանի ՏԶԾ-ի 16 թիրախ համայնքների և Կապան քաղաքի 14 թաղամասերի բնակիչների շրջանում: Հարցման ընդհանուր մասնակցել է 376 մարդ Կապանի տարածաշրջանից և 378 մարդ Սիսիանի տարածաշրջանից: Հետազոտության արդյունքների ներկայացումից հետո Հայաստանի ֆինանսիստների միության նախագահ Վահան Մովսիսյանը ներկայացրեց ՏԻՄ ոլորտի պետական ստանդարտների կիրառումը ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում և դրանց բարելավվման ուղղված առաջարկությունները: Ներկայացումն ուղեկցվեց քննարկումներով, հարց ու պատասխանով, որից հետո հանդիպման մասնակիցները բաժանվեցին չորս խմբի և թիմային աշխատանքի միջոցով մշակեցին ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ:



No comments:

Post a Comment