31.1.13



2013թ. հունվարի 24-ին, 25-ին և 26-ին ԳՈՒՄ ՀԿ-ն Կապանում, Սիսիանում և Գորիսում իրականացրել է ″Տեղական դիտորդները 2013թ. նախագահական ընտրություններում″ թեմայով վերապատրաստման դասընթացներ: Դասընթացներն իրականացվել են ″Ակտիվ քաղաքացիներ-զարգացած համայնքներ 2″ ընտրական նախաձեռնության շրջանակներում:

Դասընթացների նպատակը առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու պատրաստակամություն հայտնած անձանց վերապատրաստումն էր:

ԳՈՒՄ ՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն կիրականացնի Սյունիքի մարզի թիվ 37 և թիվ 38 ընտրատարածքներում: Ընդհանուր թվով վերապատրաստվել է 246 դիտորդ: Դասընթացները վարել են ԳՈԻՄ ՀԿ-ի փորձառու դասընթացավարներ Արտաշես Տոռոզյանն ու Արամ Մուսախանյանը:

No comments:

Post a Comment