6.2.13


2013թ. փետրվարի 6-ին Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան գրասենյակը  կազմակերպել էր Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի գործընկեր համայնքների կողմից իրականացված «Տեղական ինքնակառավարման մարմինների խրախուսման» դրամաշնորհային ծրագրերի  առաջին փուլի ամփոփիչ համաժողով: Համաժողովը տեղի է ունեցել Գորիսում՝ Դիանա հյուրանոցային համալիրում: Համաժողովի կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ԳՈՒՄ ՀԿ-ն:
Համաժողովին մասնակցել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության  հայաստանյան գրասենյակի և Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, ԳՈՒՄ ՀԿ-ի աշխատակիցներ,  շահառու համայնքների ղեկավարներ, համայնքային ակտիվ խմբերի անդամներ, ֆինանսիստներ, կապալառու կազմակերպությունների  ներկայացուցիչներ:
Համաժողովի նպատակն էր վերհանել շահառու համայնքներում ՏԻՄ խրախուսման  դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում առկա  դժվարություններն ու խոչընդոտները, և ուրվագծել դրանց լուծման հնարավորությունները:
Համաժողովի բացման և նպատակի ներկայացման խոսքով հանդես եկավ Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ալեքս Սարդարը:  Նա  համաժողովի մասնակիցներին ներկայացրեց Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի  նոր տնօրեն  Քարել Հոֆսթրային:


Ողջույնի  ելույթներով հանդես եկան նաև ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Անահիտ Մարտիրոսյանն ու ՔԻ-ի ներկայացուցիչ Հայաստան Ստեփանյանը:
Համաժողովի նպատակի  նեկայացումից  հետո,  մասնակիցները բաժանվեցին չորս խմբի, որի նպատակն էր խմբային քննարկումների շնորհիվ վեր հանել այն բոլոր  խնդիրները, որոնք  առկա էին  ՏԻՄ խրախուսման դրամաշնորհային ծրագրերի իրականացման  հետևյալ փուլերում՝
  • մինչ ծրագրային փուլ,
  •  մրցույթ և պայմանագրեր,
  • ծրագրի իրականացում,
  • ծրագրի ավարտ:
Յուրաքանչյուր խմբի հետ աշխատեց մեկ մոդերատոր/առաջին խումբ- Հայաստան Ստեփանյան, ՔԻ, երկրորդ խումբ-Արտաշես Տոռոզյան, ԳՈՒՄ ՀԿ, երրորդ խումբ- Աննա Ավետիսյան, ԳՈՒՄ ՀԿ, չորրորդ խումբ-Վարուժան Ավանեսյան, ՔԻ/:
Խմբերը  վեր հանեցին վերոնշյալ փուլերում հանդիպած խնդիրները, նշեցին  այն լուծումները, որոնք իրենք գտել էին և հանդես եկան խնդիրների լուծման ցանկալի առաջարկություններով:  ՔԻ-ի ներկայացուցիչ Վարուժան Ավանեսյանը ամբողջացրեց խմբերի աշխատանքների արդյունքները:
Համաժողովի երկրորդ մասում յուրաքանչյուր խմբից մեկ մասնակից ներկայացրեց   ծրագրերի իրականացման  չորս  փուլից մեկը:
Խմբային աշխատանքների ներկայացումից հետո Հայաստան Ստեփանյանը  անդրադարձավ ՏԻՄ խրախուսման դրամաշնորհային ծրագրի նոր փուլի հետ կապված մանրամասներին,  պատասխանեց համայնքների ներկայացուցիչների հարցերին, հստակեցրեց դրամաշնորհային մրցույթի պահանջները:

Համաժողովը ամփոփվեց  հարց ու պատասխանով:

No comments:

Post a Comment