21.2.13



2013թ.  ՀՀ նախագահական ընտրություններն այլևս  անցյալում են:  Այս անգամ էլ ընտրությունների ընթացքը դիտարկվեց և՛ տեղեկան, և՛ միջազգային դիտորդների կողմից:
ՀՀ նախագահական ընտրություններին ընդառաջ հանրության իրազեկության բարձրացման, մասնակցության խթանման և դիտորդական առաքելության իրականացման նախաձեռնություններով հանդես եկան մի շարք հասարակական կազմակերպություններ:
«Գործընկերություն և ուսուցում»/ ԳՈՒՄ ՀԿ ևս «Ակտիվ քաղաքացիներ-զարգացած համայնքներ 2» ընտրական նախաձեռնության շրջանակներում իրականացրեց ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքի դիտարկում Սյունիքի մարզի թիվ 37 և թիվ 38 ընտրատարածքներում/Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններ/:
2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների  օրը  Սյունիքի մարզի թիվ 37 և թիվ 38 ընտրատարածքների բոլոր  ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն է իրականացրել ԳՈՒՄ ՀԿ-ի  223 դիտորդ: 223 դիտորդից 131 հոգի վերապատրաստվել  և ԿԸՀ-ի կողմից հավաստագրվել էր 2012թ. ԱԺ ընտրությունների ժամանակ, իսկ   92 հոգի ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից վերապատրաստվել և ԿԸՀ-ի կողմից հավաստագրվել է ՀՀ նախագահական ընտրություններին ընդառաջ:
ԳՈՒՄ ՀԿ-ի  դիտորդներն աշխատել են Սյունիքի մարզում տեղակայված  բոլոր ընտրատեղամասերում, արձանագրել  խախտումներ, որոնք մասամբ տեղադրվել են համացանցային կայքերում:
Դիտորդների արձանագրումների հիման վրա կպատրաստվի   ամբողջական ամփոփիչ  հաշվետվություն:

No comments:

Post a Comment