20.9.13

Մենք ենք քաղաքացիական հասարակությունը, մենք ենք վաղվա օրվա տերը...

2013թ. սեպտեմբերի 19-ը` Քաղաքացիական հասարակության օրը/ՔՀՕ, Սյունիքի մարզում հիշարժան դարձավ` ի շնորհիվ Համայնքային զարգացման աջակցության ցանցի/ՀԶԱՑ և Սյունիքի ԱԽ-ի ցանցի կողմից իրականացված նախաձեռնությունների:

ՔՀՕ նպատակն էր համախմբել հասարակության տարբեր շերտերին ՔՀՕ-ի կարգախոսի, արժեքների, գաղափարախոսության շուրջ և խրախուսել նրանց մասնակցությունը ՔՀՕ-ն նվիրված միջոցառումներին: 

4.9.13

Ֆորումի մասնակիցներն իրենց կարծիքներով կիսվեցին «ԿԱՄՔ+» թերթի հետ…

***
Անչափ կարևոր է նման ձևաչափի ֆորումները: Կարևորում եմ ՏԻՄ ոլորտի խնդիրների վերհանման և լուծման գործընթացում մասնակիցների ակտիվությունն ու արդյունավետ համագործակցությունը: Մենք նմանատիպ ֆորում ունեցել ենք վեց ամիս առաջ, որի ժամանակ մշակած գործողություններն արդեն որոշակի լուծումներ են ստացել: ՎՎ Սիսիանի ՏԶԾ-ն, ՀԶԱՑ-ը և ԳՈՒՄ ՀԿ-ն բավականին մեծ գործ են կատարել այս առումով, բայց դեռ անելիքներ շատ ունենք, ուստի, փորձում ենք ռեալ խնդիրներ վեր հանել, որ արդյունքները շոշափելի լինեն:
Էմմա Կաջոյան,
ՎՎ Սյունիքի զարգացման ղեկավար

***
Արդեն ավանդական դարձած այս ֆուրումների ընթացքում համատեղ աշխատանքի արդյունքում կարողանում ենք հիմնախնդիրներ վերհանել,  որոնք հմուտ մասնագետների կողմից հղկվում և հասցեագրվում են  որոշում կայացնողներին: Այս հանդիպումների ընթացքում մարդիկ տարբեր կարծիքներ են հայտնում, իսկ գաղափարը գաղափար է ծնում, ինչ-որ մեկի ասված սովորական  խոսքը կարող է մյուսի գլխում մի կարևոր գաղափար առաջացնել:
Դավիթ Համբարձումյան,
ՎՎ Կապանի ՏԶԾ, համայնքային
զարգացման համախմբող

ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների մարտահրավերները ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում թեմայով մարզային ֆորում

ԳՈՒՄ ՀԿ-ի, Վորլդ Վիժն Սիսիանի և Կապանի Տարածքային զարգացման ծրագրերի/ՏԶԾ/ գործընկերության շրջանակներում ս/թ. օգոստոսի 29-ին Գորիսում՝ Դիաննա հյուրանոցային համալիրում իրականացվել է §ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների մարտահրավերները ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում¦ թեմայով մարզային ֆորում:
Մարզային ֆորումին մասնակցել են թիրախ համայնքների ՏԻՄ-երի/ավագանիներ, համայնքների ղեկավարներ, աշխատակազմի անդամներ, ՀԶԱՑ-ի ներկայացուցիչներ, Հայաստանի ֆինանսիստների միության նախագահը, ՎՎ Սիսիանի և Կապանի ՏԶԾ-ների ու ԳՈՒՄ ՀԿ-ի աշխատակիցներ /թվով` 55 հոգի/:

3.6.13

Հունիսի 1–ը՝ երեխաների իրավունքների պաշտպանության օր


Օրն անմոռանալի դարձավ Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների 20 համայնքի երեխաների համար…
Հունիսի 1-ին՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների՝ Վորլդ Վիժն Սիսիանի ՏԶԾ-ի 20 շահառու համայնքներում կազմակերպվել և իրականացվել են հունիսմեկյան տարաբնույթ միջացառումներ/բեմականացումներ, տիկնիկային թատրոն, սպորտային մրցույթներ, մշակութային համարներ/:
Միջոցառումներն իրականացվել են ըստ դպրոցների աշակերտական խորհուրդների կողմից ՎՎ Սիսիանի ՏԶԾ-ին ներկայացված ծրագիր-առաջարկների: